Рубрика: Մայրենի, Մայրենի ստուգատես 2024

Մայիսի 13-17

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։

    Արևելյան դպրոց պարտեզ հաճախում եմ 5 տարեկանից։
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

    Ամենակարևորը ազատությունն է։ Դպրոցում մենք մեզ ազատ ենք զգում դասերի ժամանակ,ուսուցիչները չեն բարկանում մեզ վրա և թույլ են տալիս հայտնել մեր կարծիքը։ Ես միշտ հիշում եմ ամառային ճամբարները, երբ արձակուրդներին գնում ենք դպրոց լավ ժամանակ ենք անցկացնում և լողում ենք լողավազանում
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։

    Ես ինձ հետ տանում եմ իմ նկարած նկարները,իմ պատրաստված կավերը, փայտե խաղալիքները, և ամենակարևորը հաճելի զգացողություններ և գիտելիք։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

    Խորհուրդ կտամ դասերը շատ լավ սովորել, հատկապես ռուսերենը և անգլերենը, որովհետև ուսուցիչները համ լավն են, համ ապագայում շատ պետք կգան այլ լեզուներ, եթե ճամփորդելու եք ուրիշ երկրներ։
  • Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

    Ցավոք սրտի ես ծառ չեմ տնկել։
  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեության մասին Արևելյան դպրոցում:

    Հենրին շատ է սիրում իր դպրոցը, բայց ծուլանում է դաս անել,իրեն տրված ազատությունը սխալ է հասկանում։

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
    Միջին դպրոցում սովորում են այն սովորողները,որոնք 5-երորդ դասարանից տեղափոխվել են 6-երորդ դասարան։ Այնտեղ նոր առարկաներ են անցնում։
  • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:

    Այո շատ եմ ուզում տեղափոխվել միջին դպրոց։
  • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:
    Ճանաչում եմ միայն ընկեր Ռիմային, բայց նա կազմակերպիչ է։
  • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:

    Ես կուզեի միջին դպրոցում դասերը և ուսուցիչները ավելի խիստ լինեն,իսկ սովորողները ավելի լավ սովորեն և իրենց լավ պահեն։
  • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ։

Լեզվական կարողություններ և հմտություններ
1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Առավոտյան ես արթնանում եմ 7:50։ Մահճակալից վեր կենալուց հետո ես լվանում եմ իմ ատամները և երեսը։ Հետո ես հագնվում եմ և դուրս եմ գալիս տանից։ 8:10 իմ ավտոբուսը շարժվում է մեր կանգառից։ 8:50 ես հասնում եմ դպրոց և երբ իմ ծնողը դնում է 1000 դրամ նախաճաշի համար, ես մտնում եմ խանութ և գնում եմ փակ պիցցա և շարժվում եմ դպրոց։ Դպրոցում մենք անում ենք ընդհանուր պարապմունք և անցնում ենք մեր դասերին։ 2 օր մենք ունենք 6-ժամ,3 օր 5 ժամ։ Դասերից հետո ես գնում եմ իմ ավտոբուս և գալիս եմ տուն։ Մի քիչ խաղում եմ, տատիկը գալիս է տուն և ես անցնում եմ դասերին։Այն օրերին երբ ունենում եմ ֆուտբոլի պարապմունք, գնում եմ Փյունիկ՝ ֆուտբոլի։ Երեկոյան մայրիկիս հետ ընթրում ենք, ֆիլմ դիտում կամ գնում ինչ որ տեղ։ Ժամը 10-ին ես պառկում եմ քնելու։

2․ Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու․․․ մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարիր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի
Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։


Рубрика: Մայրենի, Մայրենի ստուգատես 2024

Մայիսի 6-10

5-րդ դասարան
Մայիսի 2-24

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները
Սովորողը բլոգում բացում է «Մայրենիի ստուգատես 2024» բաժինը, որտեղ հավաքում է ստոգատեսային բոլոր աշխատանքները։

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

    https://henribaghramyan.wordpress.com/
    Հրապարակված առաջին նյութ-09.06.2021 թ. Լավ ճամփորդություն
  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:

    Իմ բլոգը ունի 24 բաժին։

    Ամենաքիչը օգտագործվում է Կինո ֆոտո բաժինը, որովհետև այդ ժամին մենք սովորաբար լուսանկարներ ենք անում մեր դպրոցի թաղամասում բլոգում տնային հանձնարարություններ չունենք։
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:

    Ես հավանում եմ Արմինա Էմինի բլոգը, որովհետև այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է։
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

    Իմ կարծիքը իմ բլոգի մասին միջին կարծիք է։ Կարծում եմ կարող եմ ավելի շատ ժամանակ տրամադրել բլոգային ուսուցմանը։
  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    -Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
    -Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համատոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։

    Ես ընտրել եմ Անահիտ Գրիգորյանի բլոգը։ Նա Հայոց լեզվի ուսուցիչ է։
    Ընկեր Անահիտը ավարտել է ԵՊՀ-ն։ Ընկեր Անահիտը շատ-շատ սիրում է իր մասնագիտությունը, գիրք կարդալ և անչափ սիրում է ճամփորդել։

    -Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը

    Ես հավանեցի գրական ակումբ բաժինը , որովհետև այնտեղ հետաքրքիր նյութեր կային տարբեր գրողների և նրանց պատմվածքների մասին։

    -Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։

    Անահիտ Գեվորգյանը ճամփորդել է Արա լեռ, հրաշալի Արմաղան, Գյումրի, Գառնի, Ծաղկեվանք։ Ամենաշատը ինձ դուր եկավ ճամփորդություն դեպի Արա լեռը։

    -Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես

    Ես հավանել եմ Եղիշե Չարենց նախագիծը։

    -Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։