Рубрика: Մայրենի

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ամառ 2022

Ամառը ես այդքան էլ շատ չեմ սիրում, որովհետև շոգ է: Այս ամառը ես առաջին անգամ տանը մենակ եմ անցկացրել: Ես կարդացել եմ խաղալիքների մասին գիրք,որը ինձ շատ դուր եկավ: Կեսօրին երբ ես մենակ էի մնում տանը ինձ հյուր էին գալիս իմ ընկերները և մենք խաղում էինք համակարգչային խաղեր:Շաբաթ և կիրակի օրերին, երբ մայրիկս և տատիկս աշխատանքի չէին, մենք գնում էինք քաղաքից դուրս: Հայաստանը շատ գեղեցիկ բնություն ունի ու ամեն անգամ ես հիանում էի Հայաստանի գույներով:Աննկարագրելի էր հատկապես Ենոքավան տանող ճանապարհը: Կանաչ ծառեր, գունավոր ծաղիկներ, ժայռեր, գետակներ ու ամենակարևորը մաքուր օդ: Առաջին անգամ ես նստեցի զիփլայն: Տպավորություներս բառերով չեմ կարող բացատրել:Մենք եղել ենք նաև Սևանում, Դիլիջանում, Ծաղկաձորում: Անմոռանալի 3 օր ես անցկացրել եմ Արատեսում իմ դասընկերների հետ: Շատ լավ ամառային արձակուրդներից հետո եկավ սեպտեմբերը և ես գնացի դպրոց:

Оставьте комментарий